British Petroleum-ը Արցախի բռնազավթված տարածքներում էլեկտրակայան կկառուցի

21

Բրիտանական British Petroleum ընկերությունը մտադիր է արեւային էլեկտրակայան կառուցել Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր։ Էլեկտրակայանը կունենա 240 ՄՎտ հզորություն եւ կգտնվի Կովսական-Ջրական (Զանգելան-Ջաբրայիլ) գոտում։

Կստեղծվի նաեւ համատեղ կոմիտե, որը կզբաղվի նախագծի համատեղ կառավարմամբ։