Բերձորի միջանցքը փակած հերթական «էկոակտիվիստը»՝ մարդու իրավունքների պաշտպանի քուրքի տակ

136
Արդեն 25 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Բերձորի միջանցքի Ստեփանակերտ-Շուշի հատվածը։ Թշնամական երկրի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են՝ պատճառաբանելով ինչ-որ անհայտ բնապահպանական խնդիրներ։ Մենք արդեն իսկ բացահայտել ենք մոլի «բնապահպաններից» որոշներին, այսօր ներկայացնում ենք մեկ այլ  «բնակապահպան-մարդու իրավունքների պաշտպանի»։
Մորթե վերարկուներով «էկոակտիվիստիների» շարքերում է Միրդամադ Ազիզովը, ով ադրբեջանական մեդիադաշտում ներկայանում է որպես ինչ-որ միջազգային մարդու իրավունքների կոմիտեի (IHRDC-CIPDH) տարածաշրջանային փորձագետ։
Այս կոմիտեն որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է Փարիզում 2009թ-ին, ունի տարօրինակ լոգոտիպեր, որոնք շատ նման են ՄԱԿ-ի լոգոտիպերին, բայց բացարձակ կապ չունեն այդ կառույցի հետ։
Այս «մարդու իրավունքի պաշտպանները» կրում են կապտաոսկեգույն համազգեստ։
Բաքվում Comité International Pour La Protection Des Droits de L’homme գրասենյակը  բացվել է 2018-ին։