Ըստ Բայրամովի՝ Բրյուսելում կողմերը կարողացել են մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ

52
Ջեյհուն Բայրամով

Բաքվում դրական են գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջև Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում, ըստ ադրբեջանական կողմի, հնարավոր է եղել մի շարք հարցերում մոտեցնել դիրքորոշումները Երևանի հետ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այս հանդիպման առիթով հայտարարել է, որ հանդիպումը համարում են «շատ արդյունավետ և հաջող»։

Նա նշել է, որ այս պահին կողմերն աշխատանքներ են տանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:

Այդ համատեքստում Բայրամովն ընդգծել է, որ եռակողմ հանդիպմանը «կողմերը կարողացել են մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»: