Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների «կարգավորման» հեռանկարներ են բացվել

75
Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, իբր թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա»:

Այս մասին նա ասել է  Կասպյան քաղաքական կենտրոնի կողմից կազմակերպված Caspian Connection համաժողովում, որին մասնակցել է Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։