Բաքվում հատուկ հրամանատարական խումբ կստեղծվի, որը կներկայացնի Թուրքիայի ԶՈւ-ն Ադրբեջանում․ գեներալների անունները հայտնի են

32

Չորս թուրք գեներալներ կմիանան հատուկ հրամանատարական խմբին, որն Ադրբեջանում կներկայացնի Թուրքիայի զինված ուժերը:

Այս մասին հայտնում է «Կավկազինֆո»-ն ՝ հղում անելով ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին:

Ըստ տեղեկությունների՝ խմբի ղեկավար է նշանակվել Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսեյը:

Գեներալ Աբդուլա Գաթիրչին միացել է Ադրբեջանին նվիրված հատուկ խմբի համատեղ կենտրոնի հրամանատարությանը:

Գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է խմբի հրամանատարության շտաբի պետ:

Սրան զուգահեռ՝ փոխվել է նաև Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը: Նոր ռազմական կցորդ է նշանակվել գեներալ Զաքարիա Յալչինը: