Հոկտեմբերի 20-22-ը Բաքվում տեղի էր ունենում «Rebuild Karabakh» 2021 առաջին միջազգային ցուցահանդեսը Բաքու էքսպո կենտրոնում, որին, ըստ պաշտոնական հաղորդագրության, մասնակցում են 17 երկրների 279 ընկերություններ: Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Իրականում, սակայն, արտասահմանյան ընկերությունների քանակը շատ ավելի քիչ է, ինչպես և մասնակից երկրների թիվը՝ 9-ը՝ ներառյալ Ադրբեջանը:
3 ընկերություններ ներկայացնում են մեր հարևան Վրաստանը, 5-ը՝ Հունգարիան, 1՝ Մեծ Բրիտանիան, 2՝ Իրանը, 1-ը՝ Ռուսաստանը, 1-ը՝ Ղազախստանը, 7-ը՝ Թուրքիան, 3-ը՝ Ուկրաինան, Իսրայելը»:














