Բաքվից հայտարարում են, որ հրադադարն ուժի մեջ չի մտել։ Այս մասին հաղորդում է TASS-ը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադար դեռևս չի հաստատվել դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարել էր, որ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով:














