Բաքվից հայտարարում են, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» մտադիր են էներգակիրներ արտահանել դեպի Եվրոպա

58

Ադրբեջանը շարունակում է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» շուրջ իր հավակնությունների մասին խոսել։ Այս անգամ այդ հարցին անդրադարձել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ալիևյան ռեժիմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծացնելու է դեպի Եվրոպա գազի մատակարարումները, իսկ 2027-ից մտադիր է կրկնակի մեծացնել գազի արտահանման ծավալները։

Հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին՝ Շահբազովն ասել է, որ այն իբր թե լինելու է «ոչ միայն տրանսպորտային, այլև էներգետիկ միջանցք»։

«Այդ միջանցքով մենք նախատեսում ենք էներգակիրներ մատակարարել Նախիջևանին, այնտեղից Թուրքիա, իսկ Թուրքիայից դեպի Եվրոպա»,- հայտարարել է Շահբազովը։

Նշենք, որ օրերս Բաքուն հայտարարել էր, որ արդեն իսկ կառուցել է դեպի այսպես կոչված «միջանցքին» միացող ճանապարհի 75 տոկոսը։