Բաքուն շարունակում է դատել հայ ռազմագերիներին

29

Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործի նախաքննությունը։ Քրգործի նյութերն ուղարկվել են Գանձակի (Գյանջա) ծանր հանցագործությունների դատարան։

Հորինված քրգործով ՀՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք կիրառվող առարկաների գործադրմամբ)։