Բաքվում ընթանում է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան 6-րդ բիզնես ֆորումը

36

Բաքվում մեկնարկել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան 6-րդ բիզնես ֆորումը։ Ֆորումին մասնակցում է Վրաստանի Առեւտրային պալատի նախագահ Գեորգի Պերտայանը, Թուրքիայի Արտաքին տնտեսական կապերի խորհրդի նախագահ Նայիլ Օլփակը և ադրբեջանական կողմի ոլորտային գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչները։

Նախատեսվում է, որ ֆորումի ժամանակ կստորագրվեն առեւտրա-արդյունաբերական համագործակցության եռակողմ հուշագիր։

Նշենք, որ այժմ Բաքվում են նաեւ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան, ինչպես նաև՝ Թուրքիայի Առեւտրի նախարար՝ Մեհմեդ Մուշը։