Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

101

Բաքվի Յասամալի շրջանի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը։

Հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու», «ռազմական հանցագործություններ կատարելու» համար:

Նշվում է, որ Մկրտչյանը բերման է ենթարկվել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Մալիքջանլի գյուղի տարածքում` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից:

Իրականում Խոսրովյանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ «Ադրբեջանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու փորձի ժամանակ» (չակերտները-Խմբ.):

Մկրտչյանին և Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգումներ), 115.2 (պատերազմի օրենքների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: