Բաքվում կբացվի պատերազմի ընթացքում հայերից գրաված ռազմական ավարի պուրակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

171

Բաքվում շուտով կբացվի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք բերված ռազմական ավարի պուրակը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Ցուցանմուշների մի մասն արդեն բերվել է տարածք՝ ՀԿՌՀ, տանկ, թնդանոթ և այլ ռազմական տեխնիկա:

Նշվում է, որ դրանց մի մասը ցուցադրվել է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած շքերթին: