Բաքվում Իրանի դեսպանն այցելել է հուլիսյան դեպքերի ընթացքում ոչնչացված գեներալ-մայորի տուն և շնորհել Սոլեյմանիի անվան մեդալ

61
Ապրիլի 28֊ին Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մոսավին ռազմական կցորդի հետ այցելել է 2020թ․ հուլիսյան դեպքերի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովի տուն, տեսակցել տան անդամներին և հանձնել 2020թ․ հունվարին սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի անվան մեդալ։
Նշենք, որ ադրբեջանական «haqqin.az»֊ը, որը առաջինն էր հայտնել այդ լուրը, հեռացրել է իր հրապարակումը։ Ի դեպ, այցի մասին իր թվիթերյան էջում հրապարակում է արել հենց Բաքվում Իրանի դեսպան Մոսավին։