Բաքվում ցուցադրել են «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգի հրթիռների մնացորդները, որոնք ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների` հայտնաբերվել էին Շուշիում:
«Մեզ հայտնի չէ, թե որտեղից է արձակվել «Իսկանդերը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը:
Նա նշել է, որ այդ տեղեկությունը կարելի է ճշտել հատուկ ռադարների օգնությամբ:
«Այս պահին մենք այդպիսի տեղեկություն չունենք: Մեզ հայտնի չէ՝ երբ և որ ուղղությունից է հրթիռն արձակվել: ANAMA-ն իրականացնում է մաքրման հումանիտար աշխատանքներ»,- ասել է Իսմայիլովը:














