Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերու դատապարտեց 6 տարվա ազատազրկման

42

Բաքվի դատարանը Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների ևս մեկ խմբի դատապարտեց 6 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, դատավճիռ կայացվեց Եղիշ Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանիկի Ավագյանի, Գրիգոր Գևորգի Գևորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գևորգյանի, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանի և Էդուարդ Արմենի Կիրակոսյանի նկատմամբ:

Նշվում է, որ նիստը տեղի է ունեցել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում: