Բաքվում հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման

57

Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում հրապարակվեց Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ դատական վճիռը: Բաքուն հերթական կարված գործերով հայ գերիներին մեղադրում է «Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ»:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` լսումներն անցել են Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Ելույթով հանդես են եկել Մկրտչյանի և Խոսրովյանի փաստաբանները:

Դատարանը նրանց ազատազրկեց 20 տարով։