Բաքվի բռնապետի անկումը շատ ցավոտ է լինելու Ադրբեջանի համար․ փորձագետ

110
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է․
Ալիևը շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն։ Բաքվի բռնապետը իր խոսքով քարոզում և խթանում է հայատյացությունը, նա փորձում է հնարավորինս երկար պահել հաղթանակի էյֆորան։ Հաճախակի այցերը օկուպացված տարածքներ խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետն այսօր միայն այդ կերպ կարող է իր հասարակությանը հետ պահել այն մտքից, որ չեն հաղթել։ Անընհդհատ նոր կադրեր հրապարակելով նա թարմացնում է հաղթանակի էյֆորան։ Տեխոնոլգիաները, որոնք կիրառում է Բաքվի բռնապետը հատուկ են իշխանությունը կորցնելու վտանգը մշտապես գլխին կախված բռնապետներին։
Այցերը համեմելով Հայերի հասցեին վիրավորական արտահայտություններով, միևնույն ժամանակ խոսելով դեպի Նախիջևան ցամաքային կապի մասին, ցանկանում է ներքին հասարակությանն ի ցույց դնել, որ անգամ կարող է Հայաստանի փոխարեն որոշել, թե երբ կարող է բացել ճանապարհ դեպի Նախիջևան։ Այսքան բարձր թռչող բռնապետի անկումը շատ ցավոտ է լինելու Ադրբեջանի համար։ Մեզ մնում է, որ այդ ընթացքում ավելի ուժեղ ցավացնենք․․․