Բաքուն Երևանին է փոխանցել այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» երրորդ փաթեթը․ Բայրամով

353

Մոսկվայում`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Բաքուն պատրաստել և հայկական կողմին է փոխանցել այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մշակված երրորդ փաթեթը։

Բայրամովը հնարավոր համարեց, որ մինչև այս տարվա վերջ կարող է տեղի ունենալ ևս մեկ հանդիպում՝ «բանակցությունների երրորդ ռաունդն անցկացնելու համար»։