Բաքուն ուդիներին լրագրողների ուղեկցությամբ կրկին ուղարկել է Արցախի Ծիծեռնավանք եկեղեցի

189

Ադրբեջանական վարչակարգը շարունակում է հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնել որպես ալբանա-ուդիական և այդ համայնքի ներկայացուցիչների համար կեղծ այցելություններ կազմակերպել հայկական եկեղեցիներ։

Այս անգամ այցը կրկին Քաշաթաղի շրջանում գտնվող 4-րդ դարից մեզ հասած հայկական Ծիծեռնավանք եկեղեցի։

Ուշագրավ է, որ այցին մասնակցում են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, իսկ ալբա-ուդիական համայնքին ուղեկցում են կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական գերատեսչության աշխատակիցները։

Ուշագրավ է նաեւ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները ներկայացվում են որպես «Ալբանական առաքելական անկախ եկեղեցու» իրավահաջորդներ։ Սա արդեն երրորդ այցն է Ծիծեռնավանք։