Բաքուն ռուսական տեխնիկան նախկինի պես մեծ ծավալներով և՛ գնում է, և՛ սպասարկվում է․ Ադրբբեջանում ՌԴ դեսպան

164

«Ռազմատեխնիկական համագործակցությունը նախևառաջ նշանակում է տեխնիկայի գնում: Ադրբեջանում դեռ բավականաչափ ռուսական տեխնիկա կա, կա իսրայելական տեխնիկա, բայց ռուսական տեխնիկան նախկինի պես մեծ ծավալներով է և՛ գնվում, և՛ սպասարկվում: Սա խոսում է երկու կողմերի վստահության և ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու մտադրության մասին»,- այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցումէ  Vestikavkaza.ru-ն։

«Հասկանալի է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրների միջև, լավ հիմքերի վրա է ընկած: Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը իր համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է: Ադրբեջանն, իհարկե, ունի անկախ դիրքորոշում արտաքին քաղաքական հարցերում, մինչդեռ ոչ մի կերպ չի քննադատում Ռուսաստանին, ինչի համար Ռուսաստանը, իհարկե, շնորհակալ է նրան»,- ընդգծել է Ալեքսանդր Արտամոնովը։

Նա նաև նշել է, որ Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում, որը միջպետական ​​կապերը նոր կայուն մակարդակի է բերում:

«Սա առանցքային և համապարփակ փաստաթուղթ է, որը նոր դարաշրջան է բացում մեր հարաբերություններում, դրա ստորագրումը նշանակում է, որ Ռուսաստանը նպատակաուղղված է Ադրբեջանի հետ ունենալ երկարաժամկետ համագործակցություն»,- ընդգծել է նա։