Ադրբեջանը ներողություն է խնդրել Թեհրանից

6
Իլհամ Ալիև
Ադրբեջանը ներողություն է խնդրել Թեհրանից՝ իրանական տարածք արկերի ընկնելու համար, այս մասին հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային։
 
«Մենք սահմանամերձ տարածքում հանդիպում ենք ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։ Նրանք ներողություն են խնդրել»,- ասել է նա՝ մատնանշելով մի շարք արկեր ու հրթիռներ, որոնք ընկել են Իրանի տարածք: Ռեզայայի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը։
    
Նա հավելել է, որ «իրանցի սահմանապահները նախազգուշացրել են Հայաստանին և Ադրբեջանին՝ Իրանի տարածքում հրթիռների և արկերի պատահական հարվածներից հետո»: