Բաքուն այսօր առավոտ կանուխ հայտարարություն է տարածել՝ հերթական անգամ Հայաստանի առաջ դնելով իր պահանջները՝ այն փաթեթավորելով իբր հարաբերությունները կարգավորելու կոչ։
Մասնավորապես թշնամական երկրի ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին կարգավորել հարաբերությունները` «տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»:
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգային սահմանների անձեռնմխելիությանը խստորեն հետևելու հիման վրա», – հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։














