Բաքուն հերքում է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցիների ազատ արձակման լուրը

99

Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Բաքվի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հաղորդել էր, որ Բաքուն ազատ է արձակել երկու իրանցի վարորդների, որոնք ձերբակալվել էին մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։