Բաքուն և Թեհրանը հուշագիր կստորագրեն Իրանի տարածքով Արցախի բռնազավթված տարածքները Նախիջևանին կապելու մասին

267

Այսօր Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև հուշագիր է ստորագրվելու Իրանի տարածքով Արցախի բռնազավթված տարածքների (մասնավորապես Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանների) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր կոմունիկացիաներ ստեղծելու մասին։

Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհային և քաղաքաշինության նախարար Ռուստան Ղասեմիի պատվիրակության ընդունելության ժամանակ։