Բաքուն և Բելառուսը ռազմատեխնիկական համագործակցության պլան են ստորագրել

38
Բաքու-Մինսկ

Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Բաքվում երկկողմ համագործակցության պայմանագրեր են ստորագրել։

Բաքուն և Մինսկը կընդլայնեն համագործակցությունը ռազմատեխնիկական և ռազմաուսումնական ոլորտներում։

Շեշտվել է, որ կողմերը միջազգային հարթակներում կպաշտպանեն միմյանց շահերը։