Բաքուն և Անկարան «KAAN» նախագծի շուրջ համագործակցության արձանագրություն են ստորագրել։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, Թուրքիայից TUSAS-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը և երկրի նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գերգունը։
Արձանագրության համաձայն՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կործանիչների արտադրության շրջանակներում նախատեսվում է ինժեներների վերապատրաստում։
Ստորագրությունից հետո Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շուտով 200 երիտասարդ կուղարկի Թուրքիա՝ «KAAN» հայրենական մարտական ինքնաթիռների նախագծին մասնակցելու համար։