Բաքուն դեմ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը

5
Հուսեին Մահմուդ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Հուսեյն Մահմուդը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներգրավմա համար պահանջվում է երկու կողմի համաձայնությունը, Բաքուն նման մտադրությունների մասին ոչ մի հայտարարություն չի արել։

«Խաղաղապահների վերաբերյալ հարցին ես կցանկանայի պատասխանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակի բառերով։ Հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման համար պահանջվում է բոլոր կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի դիմումն ու համաձայնությունը։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նման մտադրության մասին չի հայտարարել»,- ասել է Մահմուդովը։