Ալիև․ Բաքուն չի կարող թույլ տալ` Հայաստանի բանակը հասնի մի վիճակի, որով այն սպառնալիք կլինի

194
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի կարող թույլ տալ ՀՀ-ին բերել իր բանակը մի վիճակի, որով այն կարող է սպառնալիք լինել իր երկրի համար։

«Եթե Հայաստանում ինչ-ինչ ռևանշիստական ուժեր բարձրանան, նրանք պետք է իմանան, որ կործանիչ հարված կստանան, եթե պահանջվի։

Մենք չենք կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը մի այնպիսի վիճակի հասցնել, որով այն կարող է ինչ-որ սպառնալիք ներկայացնել մեզ համար։ Եթե մենք ի հայտ բերենք հնարավոր սպառնալիքը, մենք անմիջապես կոչնչացնենք այն։ Դա պետք է իմանան բոլորը՝ և Հայաստանը, և նրա կողմնակիցները»,-ասել է Ալիևը Ադրբեջանի պետական AzTV հեոուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Moscow-Baku-ն։

Ալիևն ասել է, թե այդ հարցն Ադրբեջանի «պաշտպանության և ազգային անվտանգության հարց է», բայց միևնույն ժամանակ Բաքուն պատրաստ է գործակցել Հայաստանի հետ։