Այսօր Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

24
Ադրբեջանցի զինվորներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրով՝ Ադրբեջանի բանակում անցկացվում են տաբեր զորատեսակների ներգրավմամբ զորավարժություններ,- գրում է minval.az-ը: Դրանք մեկնարկել են այսօր և կտևեն մինչև մայիսի 20-ը։

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են մինչև 15,000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ համազարկային համակարգեր, ականանետներ և հակատանկային զենքեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: