Այս ամիս հայ-թուրքական սահմանին երկու կողմի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում է եղել, հետո թուրքերը հայկական կողմում ճաշել են․ Էրդողանի խոսնակ

88

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը բացահայտել է, որ նոյեմբեր ամսվա սկզբին հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել երկու կողմի տեխնիկական պատասխանատուների հանդիպում։

Քալընը, մասնավորապես, հայտարարել է. «Այս ամսվա սկզբին հայ-թուրքական սահմանին տեղի ունեցավ տեխնիկական պատվիրակությունների հանդիպում՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Այնտեղ կա կամուրջ, աշխատանքներ են տարվել այն վերանորոգելու և տեխնիկապես նախապատրաստելու ճանապարհային հսկողության, մաքսային հսկողության և նմանատիպ այլ ընթացակարգերի համար, որոնք կյանքի կկոչվեն սահմանի բացումից հետո»։

Իբրահիմ Քալընը նաև հայտարարել է, որ աշխատանքն իրականացվել է երկու կողմից․ «Մերոնք նույնիսկ անցան մյուս կողմն ու ճաշեցին նրանց հետ։ Այս տեսակետից կարելի է վստահորեն ասել, որ դրական գործընթաց է ընթանում։ Մոտ ապագայում հնարավոր է թույլատրել երրորդ երկրների քաղաքացիներին, դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց ճամփորդությունը»,- թուրքական A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ և ավագ խորհրդական