Այն, ինչ կատարվում է Հայաստանում, երկրի ներքին գործն է․ Ալիև

37
Իլհամ Ալիև

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ադրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին։

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, երկրի ներքին գործն է»,- հայտարարել է Ալիևը, ապա հավելել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն՝ անկախ Հայաստանի ներքին իրավիճակից։