Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը

9
Վրաց-թուրքական սահման

Ֆեյբուքյան օգտատեր Հայկ Մանուկյանը գրում է․

Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Ինչպես գիտեք, Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։

Ի պատասխան դրա, մեր հայրենակիցները Նինոծմինդայից տեղափոխվել են վրաց֊թուրքական՝ Կարծախի անցակետ ու փակել այն։ Ասում են անցակետը փակ կմնա այնքան, քանի դեռ փակ է հայ֊վրացական անցակետը։

Դե եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու: