Ավելի քան 14,000 իրանցի է այցելել Հայաստան՝ գրեթե բոլորը պատվաստվելու

23

Հունիսի 22-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 14,000 իրանցի է այցելել ՀՀ՝ գրեթե բոլորը կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով։ Այդ մասին հայտարարել է Իրանի Մաքսային վարչության մամուլի քարտուղար Ռուհոլա Լատիֆին, գրում է Financial Tribune-ը։

Լատիֆին ասել է, որ 10,093 մարդ Հայաստան է ժամանել Նուրդուզի սահմանային անցակետով։

«Բացի այդ, նշված ժամանակահատվածում, Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից 35 չվերթ է իրականացվել դեպի Երևան՝ տեղափոխվել է 3911 ուղևոր»,- ասել է նա։