Ասկերանում 2 ադրբեջանցի է պայթել ականի վրա

43

Արցախի Ասկերանի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է տուժել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ Թաիր Մահմուդովը և Յասին Մեհրալիևը տուժել են հակահրթիռային ականի պայթյունի հետևանքով և ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: