Արցախում ոչնչացվել է «Ալ-Համզա» ահաբեկչական խմբավորման դիվիզիայի հրամանատարը

20

«Մարդու իրավունքների սիրիական դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստները փաստեր են ներկայացրել, որ Լեռնային Ղարաբաղի ընթացող մարտերում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի 18 վարձկան է ոչնչացվել։ Նրանց թվում եղել է Թուրքիայի կողմից աջակցվող «Ալ-Համզա» դիվիզիայի ռազմական հրամանատար` Ադել ալ-Շաքիրը։

ՄԻՍԴ աղբյուրների համաձայն՝ զոհված հրամանատարը հիմնականում ղեկավարում և ուղղորդում էր ԼՂ-ում կռվող «Ալ-Համզա» դիվիզիայի խմբերը:

Թուրքիայի կողմից աջակցություն ստացած խմբավորումների զոհերի ընդհանուր թիվը, երբ Թուրքիայի կառավարությունը նրանց ուղարկել է առաջնագիծ, սեպտեմբերի վերջին հասել է առնվազն 188-ի, ներառյալ՝ 123 գրոհային, որոնց մարմինները բերվել են Սիրիա, իսկ մնացած մարմինները մնացել են Ադրբեջանում:

Վերջին մի քանի օրվա ընթացքում ակտիվիստները փաստել են, որ 36 սիրիացի վարձկան է ոչնչացվել Ադրբեջանում բախումների և հարձակումների ժամանակ, քանի որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանները ռազմական գործողությունները ղեկավարում են ադրբեջանական ուժերի կողմից: