Արցախում` Թաղավարդի բռնազավթված հատվածում Թուրքիայի քաղաքացի է պայթել ականի վրա

92

Արցախում՝ Ադրբեջանի բռնազավթած Թաղավարդ գյուղի տարածքում ականի վրա պայթել է Թուրքիայի քաղաքացի։ Այս մասին հայտնում է տեղի դատախազությունը։ Համաձայն հաղորդման, տուժածը եղել է էքսկավատորի վարորդ, աշխատել է շինարարական ընկերությունում։

Ականի պայթյունի հետեւանքով թուրքը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Դեպքի առնչությամբ իրակնացվում է քննություն։