Արցախի օկուպացված տարածքներում ավտովթարից ադրբեջանցի սահմանապահներ են մահացել

32

Հունիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։

Ադրբեջանի ՊՍԾ-ն հայտնել է ավտովթարից մահացած զինծառայողների ինքնությունը՝ ավագ լեյտենանտ Նասիբով Էլմադդին Սուլեյման օղլու (Nəsibov Elməddin Süleyman oğlu) և ենթասպա Քամալլը Քամալ Վիլայաթ օղլու (Kamallı Kamal Vilayət oğlu)։