Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն

62

Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

«Մենք այսօր Թուրքիայի նախագահի հետ քննարկել ենք համագործակցությունը պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտներում։ Ընթացիկ տարում Ադրբեջանն ու Թուրքիան 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն, որից 6-ն արդեն տեղի է ունեցել»,- ասել է Ալիևը:

Ալիևը հաստատել է, որ ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա։

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ես ասել եմ, որ ադրբեջանական բանակն առաջիկայում զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա։ Այսօր մենք դա ակնհայտ տեսնում ենք»,-ասել է նա։