Առանց մեկ կրակոցի վերադարձրինք Ակնայի, Քարվաճառի և Քաշաթախի շրջանները․ Ալիև

40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզի տոնի առթիվ մեկնել է Արցախի օկուպացված տարածքներ և Նովրուզի տոնական կրակ վառել Շուշիում՝ Կատարոի (Ջդրդուզի) դաշտում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը հանդես է եկել ելույթով, որը հիմնականում նվիրված էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի թեմային: Ուղերձի ժամանակ նա ասել է, որ կանգնած է իբր թե «հին ադրբեջանական երկրի վրա՝ որպես հաղթական բանակի գերագույն հրամանատար, և դրանից հետո ոչ ոք չի կարող իրեն ստիպել այդտեղից հեռանալ»:

«Մենք վերադարձրինք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթախի շրջանները՝ առանց մեկ կրակոցի և առանց կորուստների», – ասել է Ալիևը: