Տարածաշրջանային «3+3» հարթակի հերթական հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք ծրագրեր ունենք «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման օրակարգի հետ կապված։ Հանդիպումը պետք է կայանա մոտ ապագայում, պետք չէ ժամանակ կորցնել»,-ասել է Ալիեւը։
Ավելի վաղ Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան հանդիպումը նախատեսված է անցկացնել Թուրքիայում։
Դրանից առաջ, նման ցանկությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Նշենք, որ «3+3» հարթակի հանդիպումներին հրաժարվել է մասնակցել Վրաստանը Ռուսաստանի մասնակցության պատճառով․ դե ֆակտո հարթակը «3+2» ձևաչափով է գործում։














