Առաջիկա ժամերին Թուրքիայից ավելի քան 400 ահաբեկիչներ կտեղափոխվեն Ադրբեջան

143
ահաբեկիչ

107 սիրիացի վարձկան է ոչնչացվել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի ընթացքում, իսկ Թուրքիան պատրաստվում է ահաբեկիչ-վարձակնների նոր խումբ ուղարկել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպությունը։

Կազմակերպությունը հաշվարկել է, թե քանի պրոթուրքական վարձկան է զոհվել Ղարաբաղյան մարտերի ընթացքում։

Ըստ հաշվարկարկների, միայն վերջին 48 ժամվա ընթացքում 26 վարձկան է ոչնչացվել բախումների ընթացքում։

Ընդհանուր առմամբ, պատերազմի օրերին  107 վարձկան է ոչնչացվել Ադրբեջանում, չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ժխտմանը։

Կազմակերպությունը նաև հաղորդում է, որ առաջիկա ժամերի ընթացքում Թուրքիան «Սուլթան Մուրադ» և «Համզատ» խմբավորումների ավելի քան 400 ահաբեկիչ կհանձնի Ադրբեջանի կառավարությանը։

Մինչ այժմ առնվազն 1450 վարձկան է Ադրբեջան տեղափոխվել միայն Աֆրինից, հայտնի չէ օտարազգի ջիհադականների քանակը։ Այս շաբաթ Այնթափի օդանավակայանից Ադրբեջան է տեղափոխվել 250 ահաբեկիչ։

26 Syrian mercenaries have been killed in Azerbaijan during the past 48 hours.107 Syrian mercenaries have been killed…

Опубликовано Human Rights Organisation -Afrin -Syria Пятница, 9 октября 2020 г.