Անկարայում սպանվել է «Գորշ գայլերի» նախկին նախագահը

980

Երեկ Անկարայում սպանվել է «Գորշ գայլերի» նախկին նախագահ Սինան Աթեշը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Աղբյուրի համաձայն, Աթեշն ու իր ընկերը` Սելման Բոզկոյրթը բնակարանից դուրս վալիս հարձակման են ենթարկվել երկու անհայտ անձանց կողմից, ովքեր մոտոցիկլով են եղել:

Աթեշը լուրջ վիրավորվել է գլխի շրջանում, մինչդեռ Բոզկուրթը ուսից է վիրավորվել:

«Գորշ գայլերի» ներկայացուցչի կենսաբանական մահը գրանցվել է հիվանդանոց հասնելուն պես:

Ոստիկանությունը փնտրում է ահաբեկիչներին ոչնչացնողներին:

Նշենք, որ «Գորշ գայլերին» պատկանող  ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունները գործընկերներ են և նրանց թիրախում են հայերը, քրդերը և այլն: