Անկարայի մասնակցությունը ԼՂ բանակցություններին կործանիչ կլինի․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ

0
Կոնստանտին Կոսաչով

Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին, հաշվի առնելով այդ երկրի աջակցություն Բաքվի դիրքորոշմանը, չի նպաստելու հարցի խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ Թուրքիան կարող է սրել իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում։

«Իմ կարծիքով՝ այս ձևաչևաչափը կործանիչ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար։ Ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների մայրաքաղաքների՝ Անկարայի մասնկացությունն այս ձևաչափում անվելորդ է, քանի որ այն Բաքվի նույն դիրքորոշումն է կրկնում։ Հետևաբար՝ բանակցություններում նրանց մասնակցության որևէ հավելյալ անհրաժեշտություն չկա, քանի որ այն հետագայում կնպաստի հակամարտող կողմերի մոտցումների ծայրահեղականացմանը: Իսկ Ռուսաստանի և Մինսկի խմբի նպատակը, ընդհակառակը, այդ դիրքորոշումները մոտեցնելու և ծայրահեղականությունից հրաժարվելու մեջ են»,- նշել է քաղաքական գործիչը: