Անհրաժեշտության դեպքում Անկարան կարող է զորք ուղարկել Բաքու․ Մուստաֆա Շենտոպ

6
Մուստաֆա Շենոպ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դրա անհրաժեշտությունը չկա։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ Թուրքիայի մեջլիսի նախագահի հայտարարության, եթե հարկ լինի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի օգտվել ինքնապաշտպանության իր իրավունքից, ապա ենթադրելի է, որ այդ համատեքստում հարկ համարվի օգնել Ադրբեջանին նաեւ ռազմական եղանակով, որպեսզի «ինքնապաշտպանությունը իրականացվի կոլեկտիվ կերպով»։

Այս դեպքում արդեն Բաքուն եթե դիմի Անկարային, ապա հարցը կարող է քննարկվել եւ նախագահի կողմից, եւ պառլամենտի։ Ամեն պարագայում, ըստ Շենտոպի, Անկարայի աջակցությունը Բաքվին անփոփոխ է եւ կլինի ցանկացած տեսքով, որը կցանկանա Բաքուն։