Անկարան միշտ եղել և մնում է Բաքվի հետ. Չավուշօղլու

12
Չավուշօղլու

«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ: Իսկ Անկարան միշտ եղել և մնում է Բաքվի հետ», – ասել է  Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։ «Այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Թուրքիան, առկա են մեծ թվով հակամարտություններ, խնդիրներ և ագրեսիայի գործողություններ: Ցավոք, մի շարք երկրներ փորձում են նույն սանդղակի վրա դնել Ադրբեջանը և Հայաստանը: Այդ պատճառով Ադրբեջանի հետ համերաշխությունն ավելի կարևոր է, քան երբևէ », – ասել է Չավուշօղլուն: