Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ է սկսում Քարվաճառի և Զանգելանի հանքերում

125

Ադրբեջանում ոսկու, արծաթի եւ այլ մետաղների արդյունահանմամբ զբաղվող Anglo Asian Mining Plc ընկերությունը սկսել է օգտակար հանածոների հետախուզական աշխատանքներ Արցախի այն տարածքներում, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մասնավորապես, հանքահետախուզական աշխատանքներ են իրականացվում երեք վայրերում՝ Քարվաճառում, Զանգելանում և Արցախի այլ հանքավարերում։

Ադրբեջանի կառավարության կողմից, ըստ ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումների, այդ վայրեր այցի արտոնության տրամադրությունից հետո ընկերությունը կգնահատի այդ վայրերում եղած օգտակար հանածոների ընդհանուր պոտենցիալը։