ԱՄՆ փոխպետքարտուղարը Բաքվում է․ կքննարկեն նաև Արցախի հարցը

44

ԱՄՆ Պետքարտողարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պարտականությունները կատարող Ֆիլիպ Ռիկերը մեկնել է Ադրբեջան։ Նա արդեն ժամանել է Բաքու։ Նրա այցը կտեւի երկու օր։ Նա կայցելի նաեւ Երեւան եւ Թբիլիսի։

Հայտնի է, որ Ռիկերը Հարավային Կովկասում երկկողմ եւ տարածաշրջանային առաջնահերթությունների հետ կապված բանակցություններ կունենա։ Անդրադարձ կկատարվի նաեւ դեմոկրատիայի եւ տնտեսական զարգացման աջակցությանը։

Կքննարկվեն նաեւ Ղարաբաղյան իրադրությանն առնչվող հարցեր։