ԱՄՆ պետքարտուղարը և Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը

91

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:

Մասնավորապես, ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք անդրադարձել են Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով:

Հեռախոսազրույցի հիմնական թեման է եղել Ուկրաինան:
«Նրանք քննարկել են շարունակական համակարգման կարեւորությունը՝ Ուկրաինայում Ռուսաստանի էսկալացիայի վերաբերյալ», – ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: