ԱՄՆ պետքարտուղարը և Չավուշօղլուն քննարկել են Արցախի հարցը

123

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին տեղեկանում են Պետդեպարտամենտի կայքից։

«Պետքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության՝ համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման»։