Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են երկկողմ գործակցության հարցեր, այդ թվում տնտեսության, էներգետիկայի և անվտանգության բնագավառներում:
Բայրամովը ԲլինԿենին տեղեկացրել է Հարավային Կովկասում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի, «հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության պատճառների» և Արցախի բռնազավթված տարածքներում իրականացվող վերականգնման աշխատանքների մասին
Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել «Ադրբեջանի գործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում», այդ թվում Ադրբեջանի գործունեությունն Աֆղանստանում:














